Ռուսաստանից Չինաստան գնացող ավտոմայրուղի կկառուցվի  

20:13 • 06.09.17

Ռուսաստանի Փորձաքննությունների գլխավոր պետական բյուրոն հավանության է արժանացրել դաշնային նշանակություն ունեցող և Չինաստանի հետ սահմանային Չիտա-Զաբայկալսկ (Անդրբայկալյան շրջան) ավտոմայրուղու կառուցման ծրագիրը:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարվել է գերատեսչության կայքում: Ճանապարհի նոր հատվածը նախատեսված է օդի աղտոտվածության մակարդակը, խցանումները կարգավորելու և տեղի բնակիչների անվտանգության հարցը լուծելու համար:

Այն կդառնա Միջազգային ասիական մայրուղիների ցանցի մի մասը, որի բոլոր երթուղիների ընդհանուր երկարությունը գերազանցում է 140 000 կմ-ը, իսկ ճանապարհահատվածի երկարությունը կկազմի 13.4 կմ:

Նշվում է, որ մայրուղու բոլոր ավտոբուսային կանգառներում կայանատեղիներ և զուգարաններ կտեղակայվեն: Ճանապարհի կառոցման համար միջոցներ կհատկացվեն պետական բյուջեից: