«Նուբարաշեն» հոգեբուժարանի զուգարանում քաղաքացին ինքնասպանության փորձ է արել կոշիկի քուղի միջոցով

14:57 • 06.09.17

ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնում քաղաքացին ինքնասպանության փորձ է արել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ասելով, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է:

«Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22:05, «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ փորձաքննվողներից մեկը բաժանմունքից զուգարանի ճաղերից կոշիկի կապիչի միջոցով կախվելով՝ փորձել է ինքնասպանություն գործել»,-հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Տրամադրված տեղեկության համաձայն՝ ինքնասպանության փորձի հետևանքով այտուց է առաջացել պարանոցի շրջանում:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: