Վրաստանում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ 2 հայ, վիրավորվել ՀՀ 3 քաղաքացի
Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:
Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի իր էջում՝ հղում անելով Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներին։
Նշվում է, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի հավելյալ:
Հիշեցնենք, որ Մցխեթայի շրջանում այսօր բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են։
Ըստ Shamshyan.com–ի՝ ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։










