Աֆղանստանում ահաբեկչական պայթյունի հետևանքով 3 վրացի զինվորական է վիրավորվել

09:53 • 07.09.17

Աֆղանստանի տարածքում գտնվող «Բաղրամ» ավիաբազայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի ժամանակ 3 վրացի զինվորական է վիրավորվել, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդած տվյալներին:

Հայտնի է, որ զինվորականներից մեկի՝ ավագ լեյտենանտ Իվերի Բուաձեի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, նրան վիրահատում են նույն բազայի հոսպիտալում:

Նշենք, որ ավելի քան 800 վրացի զինծառայող շարունակում է մասնակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական գործընկեր» գործողությանը: