Կատալոնիայի ղեկավարը ստորագրել է անկախացման հանրաքվե անցկացնելու մասին օրենքը

04:05 • 07.09.17

Կատալոնիայի կառավարության նախագահ Կարլես Պուչդեմոնը ստորագրել է Իսպանիայից անկախանալու համար հանրաքվե անցկացնելու մասին օրենքը, հաղորդում է Euronews-ը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Կատալոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Իսպանիայի ինքնավար մարզի անկախության համար հանրաքվե անցկացնելուն:


Փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ. կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 60, երեքը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ Մադրիդը նման քվեարկության անցկացումը անհամատեղելի է համարում Իսպանիայի Սահմանադրության հետ: Կատալոնիայում չեն բացառում անկախության մասին միակողմանի հայտարարությունը, եթե Իսպանիայի կենտրոնական կառավարությունը համաձայնություն տա հանրաքվեի անցկացման համար: