Մենք ուզում ենք, որ Թուրքիայի շուրջ ծրագրերում ԵՄ մարմիններն ավելի անկեղծ լինեն. Էրդողան

06:41 • 07.09.17

Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին հայտարարող եվրոպացի քաղաքական գործիչները բարոյականությամբ չեն առաջնորդվում, նշել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:

«ԵՄ քաղաքական գործիչների կողմից հակաթուրքական խաղաքարտն օգտագործելը մեզ շատ է մտահոգում։ Նրանք քնում ու արթնանում են Թուրքիայի և Էրդողանի մասին մտքերով։ Թուրքիան ԵՄ-ին անդամակցությունից պաշտոնապես չի հրաժարվում։  Մենք ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ կապված ծրագրերում ԵՄ-ի մարմիններն ավելի անկեղծ լինեն։ Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելը քաղաքական անբարոյականություն է»,-հայտարարել է Էրդողանը։


Երկրի նախագահը ԵՄ երկրների առաջնորդներին նաև մեղադրել է փախստականներին ընդունելու հարցում ֆինանսավորում տրամադրելու Անկարային տված խոստումները չկատարելու մեջ: