Անգելա Մերկելին կրկին սուլոցներով են դիմավորել նախընտրական քարոզարշավի ընթացքում

04:46 • 07.09.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սաքսոնիա լանդ կատարած իր նախընտրական քարոզարշավի ժամանակ կրկին բախվել է բողոքի ակցիաների ու վիրավորանքների։ Մերկելին սուլոցներով են դիմավորել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ու PEGIDA հակամահմեդական շարժման բազմաթիվ կողմնակիցներ։

Ցուցարարները վանկարկում էին «Գնա՛ այստեղից, երկրի դավաճան, հեռացի՛ր»։ Սա Մերկելի 2-րդ այցելությունն է Սաքսոնիա՝ այս նախընտրական քարոզարշավի ընթացքում։ 

 

Հիշեցնենք, որ երեկ կանցլերի վրա լոլիկներ էին նետել Հայդելբերգ քաղաքում։ Լոլիկներից մեկը Մերկելի ձախ ազդրին էր դիպչել, իսկ մյուսը՝ հանդիպման հաղորդավարուհուն։ Կանցլերը ժպիտով էր արձագանքել տեղի ունեցածին։