Թուրքիայի առաջին տիկինը ժամանել է Բանգլադեշ՝ ռոհինջա մահմեդականների ճամբար այցելելու նպատակով

13:48 • 07.09.17

Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը ժամանել է Բանգլադեշ, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:


Թուրքիայի առաջին տիկինը շտապ Բանգլադեշ է այցելել Մյանմայից (Բիրմա) այստեղ փախած ռոհինջա մահմեդականների ճամբար այցելելու նպատակով:

Փախստականների ճամբարում նրան կուղեկցեն նրա որդին՝ Բիլալ Էրդողանը, ինչպես նաև Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, Թուրքիայի իշխող կուսակցության պաշտոնյա Ռամզա Քավաքչը Քանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Մյանմայի կառավարական ուժերը Ռակհայն նահանգում բնակվող ռոհինջա մուսուլմանների մեջ եղած իսլամիստ գրոհայինների դեմ ուղղված ռազմական օպերացիա են սկսել: Այդ գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ՝ 370 գրոհային, 15 մյանմացի զինվոր, 14 խաղաղ բնակիչ: Օգոստոսի 25-ից ի վեր մոտ 126.000 ռոհինջա փախել է Բանգլադեշ:

Ռակհայն նահանգում ռոհինջաների ու բուդդիզմ դավանող տեղացիների միջև կոնֆլիկտը շարունակվում է մի քանի տասնամյակ: