Մոսկվայում մառախուղի պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել

10:09 • 07.09.17

Ուժեղ մառախուղի պատճառով ավելի քան չորս տասնյակ չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 31 չվերթ և 5 չվերթ չեղարկվել է, ևս 10 չվերթ հետաձգվել է «Շերեմետևո»-ում, հայտնում է bfm.ru-ն՝  վկայակոչելով «Яндекс.Расписания» ծառայությանը:


Միևնույն ժամանակ, ավիադիսպետչերական ծառայություններում «Интерфакс»-ի աղբյուրը հայտնել է, որ մայրաքաղաքային օդանավակայանները կարող են աշխատել ցանկացած օդերևութաբանական պայմաններում:


«Մոսկվայի օդանավակայանները հավատարմագրված են բոլոր եղանակների համար: Ուշացումները կարող են ընդհանրապես կապ չունենալ մառախուղի հետ և առաջանալ ավիաընկերությունների գործունեության հետևանքով կամ նշանակման վայրի օդանավակայաններում ոչ բարենպաստ օդերևութաբանական պայմանների պատճառով»,- ասել է նա: