Պուտինը Թրամփից չի ստացել ՄԱԿ-ի բարեփոխումների վերաբերյալ նիստի հրավեր

09:45 • 07.09.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից չի ստացել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից առաջ կայանալիք կառույցի բարեփոխումների հարցով նիստի հրավեր: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Որքան գիտեմ՝ ոչ»,- պատասխանել է Ուշակովը հարցին, թե արդյոք Պուտինը Թրամփից ստացել է համապատասխան հրավերը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մասնակցել Նյու Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին: 


ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կբացվի սեպտեմբերի 12-ին:


Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


Պուտինը չի մասնակցել ՄԱԿ-ի ԳՎ-ին նաև անցած տարի: