Վանաձորում մայրը կախված վիճակում հայտնաբերել է 43-ամյա որդու դին
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում մայրը որդուն հայտնաբերել է գերանից պարանով կախված վիճակում:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայության հետ կապի և լրատվության վարչության բաժնից հայտնեցին, որ ոստիկանությունը սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:25-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հորեղբոր տղան իրենց տան տանիքում կախվել է:
«Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ մի կին նույն օրը՝ 15:20-ի սահմաններում տան տանիքում՝ գերանից պարանով կախված վիճակում հայտնաբերել է 1974 թվականի ծնված որդու դին»,-հայտնեցին ոստիկանությունից:
Լրատվական ծառայությունից հայտնեցին, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը վարում է Լոռու մարզի քննչական բաժինը:










