Թրամփն արդեն չափազանց երկար ժամանակ է զբաղեցնում ԱՄՆ նախագահի պաշտոնը. Շուլց

09:34 • 07.09.17

Դոնալդ Թրամփն արդեն չափազանց երկար ժամանակ է զբաղեցնում ԱՄՆ նախագահի պաշտոնը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը, հայտնում է Zeit Magazin-ը։


Լրագրողի հարցին, թե որքան երկար է Թրամփը կարողանալու մնալ Սպիտակ տանը՝ Շուլցը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ նա արդեն շատ երկար է պաշտոնավարում»:


Կանցլերի թեկնածուն բազմիցս է քննադատաբար խոսել ԱՄՆ նախագահի մասին՝ կոչ անելով եվրոպացիներին չենթարկվել Թրամփի քաղաքական տրամաբանությանը: