ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքը վերադառնալով տան փոխարեն հարթ ճանապարհ է հայտնաբերել (տեսանյութ)

20:52 • 08.09.17

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ շրջանի Զավոդ գյուղում բնակվող ընտանիքը մեկնել է արտագնա աշխատանքի և մեկ ամիս անց վերադառնալով իրենց տան տեղում հարթ ճանապարհ են հայտնաբերել:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Ուդալովների ընտանիքը տարվա մեծ մասը տանից հեռու է անցկացնում՝ աշխատելով մոտակա Նիժնի Նովգորոդ քաղաքում, սակայն իրենց կարճատև արձակուրդներն անցկացնում էին իրենց տանը: Հերթական անգամ աշխատանքից վերադառնալով՝ նրանք հայտնաբերում են, որ իրենց տունն ապամոնտաժվել է, և տան տեղում այժմ հարթ ճանապարհ է անցնում: 

Գյուղի բնակիչները դիմել են տարածքային ղեկավարությանը, սակայն դեռևս պարզաբանում չեն ստացել: Ուդալովները մերժում են հեռանալ փողոցից, քանի դեռ փոխհատուցում չեն ստացել իրենց տան դիմաց: Ընտանիքը 3.6 մլն ռուբլի է պահանջում նոր տուն կառուցելու համար: