Չինացի փորձագետները նկատել են ճառագայթման մակարդակի ավելացում՝ Հս. Կորեայի ջրածնային ռումբի փորձարկումից հետո

05:03 • 08.09.17

Չինացի փորձագետները ճառագայթման մակարդակի բարձրացում են նկատել այն շրջաններում, որոնք մոտ են Հյուսիսային Կորեայի կողմից ենթադրյալ ջրածնային ռումբի փորձարկումների անցկացման վայրին, գրում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:

Հետազոտական կայանները գրանցել են ճառագայթման մակարդակի բարձրացում մասնավորապես Չանբայ-Կորեական ինքնավար շրջանում, որը սահմանակից է Հ ս.Կորեային։ Վերջին օրերին ճառագայթման մակարդակն ավելացել էր, փորձարկումների ժամանակ այն կազմել էր 108․6 նանոգրեյ։ 

Մասնագետներն այն կարծիքին են, որ առայժմ շուտ է եզրակացություններ կատարել ենթադրյալ ջերմամիջուկային զենքի փորձարկումների ու ճառագայթման մակարդակի բարձրացման կապի մասին։