Իտալիայում մեկնարկում է պահմտոցու աշխարհի առաջնությունը
Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 80 թիմ (400 մասնակից) իտալական Կոնսոնո «ուրվական-քաղաքի» ամայի փողոցներում ու շինություններում կմասնակցի պահմտոցու աշխարհի առաջնությանը, որը մեկնարկում է սեպտեմբերի 8-ին:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, առաջնությունը կտևի 3 օր, ինչից հետո կորոշվի աշխարհում ամենալավ պահմտոցի խաղացողը:
Մասնակիցների պնդմամբ՝ լավ թաքնվել սովորելու համար պետք է մի քանի տարի մարզվել:
Ինչ վերաբերում է այս տարվա առաջնությանը, ապա կազմակերպիչները ծառերի, թփերի ու սիզամարգերի մոտ տեղադրել են հատուկ թաքստոցներ, որպեսզի պահմտոցու համար կատարյալ պայմաններ լինեն:
Հայտնի է, որ նախորդ տարի առաջնությունում հաղթել էր Ֆրանսիայի թիմը:










