«Իրմա», «Խոսե» և «Կատյա». Կարիբյան կղզիներին երկու նոր հզոր փոթորիկ է մոտենում
«Իրմա» փոթորիկը շարունակում է իր կործանարար ուղին Կարիբյան ավազանում՝ մոտենալով Ֆլորիդայի ափերին, ևս երկու արևադարձային փոթորիկ է ձևավորվում Ատլանտյան օվկիանոսում:
BBC-ի տեղեկացմամբ՝ օդերևութաբաններն ուշադիր հետևում են փոթորիկների տեղաշարժին: ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ «Իրմայի» հետևից Կարիբյան կղզիներին է մոտենում «Խոսե» փոթորիկը:
«Իրմայից» դեպի արևմուտք՝ Մեքսիկական ծոցի հարևանությամբ, ուժգնանում է «Կատյա» ծովամրրիկը՝ վերածվելով փոթորկի: Մեքսիկայի Վերակրուս նահանգի իշխանությունները բնակիչներին կոչ են անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:
Դեռևս երկու շաբաթ առաջ ԱՄՆ Տեխաս նահանգ հասավ «Հարվի» փոթորիկը, որը գնահատվում էր 4-րդ աստիճանի վտանգավորության և որի հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել:










