Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը կարող է որակվել որպես ահաբեկչություն. ոստիկանություն

23:04 • 08.09.17

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, կարող է բնորոշվել որպես ահաբեկչություն: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ուկրաինայի ազգային ոստիկանության ֆեյսբուքյան էջում:

«Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը կարող է դասակարգվել որպես ահաբեկչություն: Քաղաքի կենտրոնում Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի պայթյունի գործով իրավապահներն անցկացնում են բոլոր անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումները», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևում պայթյունի հետևանքով Վրաստանի մեկ քաղաքացի է զոհվել, ևս երկու մարդ վիրավորվել էր: Նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարք է գործի դրվել: