Լիոնում հատուկ գործողություն է անցկացվել, ձերբակալվել է 11 մարդ
Ֆրանսիայի հարավ-արևելյան Լիոն քաղաքի ոստիկանությունը հայտնել է ուրբաթ առավոտյան հատուկ գործողության անցկացման մասին, ձերբակալվել է 11 մարդ, հայտնում է bfmtv.com-ը:
«Լիոնի յոթերորդ շրջանի Մոնտեսքյո թաղամասում ոստիկանական գործողությունն ավարտվել է: Անվտանգության միջոցառումները պահպանվում են»,- գրել է ոստիկանությունը Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ ոստիկանությունը Twitter-ում կոչ էր արել քաղաքացիներին խուսափել գործողության անցկացման վայրից:
Ինչպես AFP գործակալությանը հայտնի է դարձել ոստիկանական աղբյուրներից, գործողությունն իրականացվել է կրակոցների մասին հաղորդումներից հետո: Նշվում է, որ կրակոցները հնչել են վիճաբանության ժամանակ, որի շարժառիթներն անհայտ են մնում:










