Է. Նալբանդյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ում ՀՀ պետական մարմինների ներկայացուցչությունների հետ

14:04 • 08.09.17

Սեպտմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Խորհրդակցությանը քննարկվել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում դեսպանության և Ռուսաստանում այլ ներկայացուցչությունների գործունեությունը։

Արտգործնախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակցիներին։