Մայամիի միջազգային օդանավակայանի տերմինալը փակվել է հնչած կրակոցի պատճառով (տեսանյութ)
Մայամիի միջազգային օդանավակայանի տերմինալը փակվել է տարածքում հնչած կրակոցի պատճառով, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, հայտնում է РИА Новости գործակալությունը:
Օդանավակայանի Twitter-ի պաշտոնական էջում նշվում է, որ իրավիճակը վերցվել է հսկողության տակ, իրավապահները վստահեցրել են, որ մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դանակով զինված տղամարդը փորձել է բարձրանալ օդանավակայանի տերմինալի տանիք, նրան նկատած ոստիկանության սպան կրակ է բացել նրա ուղղությամբ: Ականատեսները նշել են, որ տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում:
Hey @MiamiHerald - entire Concourse J just evacuated at MIA. Fire trucks and police surrounding aircraft at Gate J7. pic.twitter.com/3vNr5w7pqV
— Shawn Woodford (@ShawnWoodford) September 8, 2017










