Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերին կայանալիք ԱլԳ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ
Սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցելությամբ Տալլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական միությունում նախագահող Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերին։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են հայ-էստոնական օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։










