Նիդեռլանդներում 45-ամյա տղամարդը կալանավորվել է ռետինե բադ գողանալու համար

15:38 • 08.09.17

Նիդեռլանդներում 45-ամյա տղամարդը դատապարտվել է 8 շաբաթ ժամկետով ազատազրկման՝ ռետինե բադ գողանալու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը մեկ մետրանոց ռետինե բադը գողացել է սույն թվականի հունիսի 23-ին Գաուդա քաղաքի սրճարաններից մեկից:

Դրանից բացի, դատարանը պարտավորեցրել է տղամարդուն 880 դոլար փոխհատուցում վճարել սրճարանի տիրոջը: