Մահացել է Yves Saint Laurent նորաձևության տան համահիմնադիր Պիեռ Բերժեն
Ֆրանսիայում մահացել է գործարար Պիեռ Բերժեն, ով երկար տարիներ իր կյանքի ընկերոջը՝ Իվ Սեն Լորենին, օգնել է զարգացնել սեփական նորաձևության տունն ու այն վերածել համաշխարհային բրենդի:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Բերժեն մահացել է Ֆրանսիայի իր տանը 86 տարեկան հասակում: Վերջինիս և հանրահայտ դիզայների ստեղծած «Պիեռ Բերժե-Սեն Լորեն» հիմնադրամից հայտնել են, որ գործարարը երկար ժամանակ հիվանդ է եղել:
Պիեռ Բերժեն օպերայի և արվեստի հովանավոր էր հանդիսանում Ֆրանսիայում և Մարոկկոյում: Նրա ընկերների թվում են 20-րդ դարի ամենահայտնի ֆրանսիացի գրողները:
Բերժեի կողակիցը՝ նորաձևության դիզայներ Իվ Սեն Լորենը, որի հետ նա միասին է բնակվել 1961-ից ի վեր, մահացել է 2008 թվականին՝ 71 տարեկան հասակում:










