Ուկրաինան և Վրաստանը պայմանավորվել են իմ հարցով. Սաակաշվիլի

20:13 • 08.09.17

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ Ուկրաինան և Վրաստանը համաձայնության են եկել նրա հարցով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք տեսնում ենք, որ կա Պորոշենկոյի և Իվանիշվիլիի պայմանավորվածություն: Նրանք շանտաժի են ենթարկում և վախեցնում են ինձ: Նրանք ասում են, որ եթե ես գամ Ուկրաինա, ապա մեղադրանքներով կհայտնվեմ բանտում, որոնք իրականում ոչ մեկ չի ճանաչում»,- հայտարարել է Սաակաշվիլին Վարշավայում մամուլի ասուլիսի ժամանակ:


Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետը նշել է, որ Պորոշենկոն որոշել է ազատվել քաղաքական հակառակորդից»:


«Ես ձեզանից չեմ վախենում: Ես ճիշտ եմ»,- հայտարարել է նա:


«Ես առանց քաղաքացիության անձ եմ նաև Ուկրաինայում, բայց այնտեղ իմ տունն է, իմ քաղաքական կուսակցությունը: Ես պատրաստվում են վերադառնալ Ուկրաինա և բողոքարկել Պորոշենկոյի որոշումը ուկրաինական դատարանում: Նրանք իրավունք չունեին դա անել»,- հավելել է նա:


Օգոստոսի 31-ին Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին: Նրա խոսքով՝ նա մտադիր է մտնել երկրի տարածք Լեհաստանի կողմից՝ «Կրակովեց» անցակետով: Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները սադրանքներ են պատրաստում իր դեմ։ Կիևը հայտարարել է, որ ուսումնասիրում է նախկին նախագահի արտահանձնման մասին Վրաստանի դիմումը:


Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում: