Sky News-ի հաղորդավարն անսպասելի տխրել է ուղիղ եթերում (տեսանյութ)
Բրիտանական Sky News հեռուստաալիքի հաղորդավար Ջոն Քրեյգը լուրերի թողարկման ժամանակ լեզվի սայթաքում է թույլ տվել, ինչից հետո ընդհատել է խոսքն ու տխրած ասել. «Օ՜, Աստվա՛ծ իմ, օ՜, Աստվա՛ծ իմ»:
Ինչպես նշում է thesun.co.uk-ը, այնուհետև տեսախցիկը փոխվել է մյուս հաղորդավարի ուղղությամբ, որը հեռուստադիտողին խոստացել է, որ Քրեյգն իր խնդիրները լուծելուց հետո շուտով եթեր կվերադառնա:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել «Բրեքզիթ»-ի (Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միության կազմից դուրս գալու գործընթացը) մասին լուրը կարդալիս:
Աղբյուրը նկատում է, որ սա Քրեյգի միակ անախորժությունը չէ ուղիղ եթերում: 2014թ., երբ հաղորդավարն ուղիղ ռեպորտաժ է վարել Բիգ Բենի մոտից, նա հեռուստադիտողների առաջ հայհոյել է բարձր ղողանջող ու իր խոսքին խանգարող զանգերի պատճառով:










