ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Մոսկվան և Վաշինգթոնը շարունակեն դիվանագիտական հարաբերություններում միմյանց դեմ քայլեր ձեռնարկել. Պետդեպ
Միացյալ Նահանգները չեն ցանկանում, որ Մոսկվան և Վաշինգթոնը շարունակեն դիվանագիտական հարաբերությունների ոլորտում միմյանց դեմ քայլեր ձեռնարկել: Այս մասին հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեթեր Նաուերթը:
«Մենք ցանկանում ենք տեսնել այդ հարաբերությունների բարելավումը: Կան շատ ոլորտներ, որտեղ, ինչպես մենք հույս ունենք, կարող ենք համագործակցել», - ասել է նա:
Նաուերթը չի քննարկել Մոսկվայի կողմից հնարավոր պատասխան քայլերը՝ ևս մեկ անգամ արտահայտելով երկրների միջև հարաբերությունների բարելավման հույսը:
Ճեպազրույցում լրագրողները նաև ուշադրություն են հրավիրել Ռուսաստանի ղեկավարի այն հայտարարությանը, թե պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնը «վատ շրջապատ է ընկել»:
«Ես դրա մասին չեմ հարցրել Թիլերսոնին, բայց դա շատ հետաքրքիր մեկնաբանություն է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից», - ասել է Նաուերթը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին ԱՄՆ իշխանությունները փակեցին Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Վաշինգտոնում առևտրային առաքելությունը և Նյու Յորքի մասնաճյուղը: Առաջին երկու օբյեկտները գտնվում են Ռուսաստանի պետական գույքի կազմում: Մոսկվան համարում է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական կարողությունների բռնազավթումը անկեղծ թշնամական գործողություն և կոչ է անում ԱՄՆ իշխանություններին անմիջապես վերադարձնել դիվանագիտական հաստատությունները:










