ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Բահրեյնին 4 մլրդ դոլարի սպառազինության վաճառքին
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հավանություն է տվել Բահրեյնին ընդհանուր մոտ 4 մլրդ դոլարի F-16 կործանիչների, ինչպես նաև այլ սպառազինությունների վաճառքին։ Այդ մասին հայտնում է երկրի պաշտպանական համագործակցության ու անվտանգության գործակալության մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղարությունը հավանություն է տվել Բահրեյնի կառավարությանը F-16 կործանիչների հնարավոր վաճառքին։ Գնային արժեքը՝ 2,785 մլրդ դոլար»,- ասվում է հաղորդագրությունում։
Բահրեյնին կարող են վաճառվել նաև 27 մլն դոլարի TOW հակատանկային հրթիռային համալիրներ ու 60,25 մլն դոլարի պարեկային մոտորանավակներ։
Գործարքը կիրականացվի Foreign Military Sales կառավարական ծրագրի շրջանակում։










