Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին փոքրիկի հսկայական դիմանկար է տեղադրվել (լուսանկար)

20:16 • 09.09.17

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին երեխայի հսկայական նկար է հայտնվել: Այն տեղադրված է մեքսիկական կողմում և ասես ձեռքերով բռնում է երկու երկիրը բաժանող պողպատե պատը:

Ինչպես հաղորդում է ABC News-ը, ֆրանսիացի նկարիչն, ով հայտնի է JR կեղծանունով, տղային պատկերող 20 մետր բարձրությամբ հսկայական դիմանկար է պատրաստել և այն տեղադրելով սահմանին՝ ցանկացել է քննարկումներ բարձրացնել ներգաղթի հարցի շուրջ:

Ինստալիացիան լուսանկարել է կալիֆոռնիացի ծրագրավորողը` սահմանի ամերիկյան կողմից: Նրա խոսքով՝ այն անմիջապես ուշադրություն է գրավում ստիպում դրականորեն մտածել խնդրի շուրջ:

Մարդիկ երկու կողմից էլ սկսել են բարձրանալ բլուրը՝ նկարի հետ սելֆի անելու համար: Նրանց դուր է եկել նկարի գաղափարը: