Ամերիկացին հայտնվում է իր իսկ մեքենայի անիվների տակ՝ փորձելով կանգնեցնել այն առևանգողին (տեսանյութ)

19:17 • 09.09.17

ԱՄՆ-ի Օհայո նահանգում տղամարդն ընկել է սեփական ավտոմեքենայի անիվների տակ՝ փորձելով կանգնեցնել մեքենան առևանգողին: Դեպքի վայրում տեսախցիկի ֆիքսած տեսագրությունը հրապարակել է New York Post-ը:

Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, մեքենայի վարորդն այն կանգնեցրել է բենզալցակայանում, սական չի անջատել մեքենայի շարժիչը: Այդ հանգամանքից օգտվելով՝ կողոպտիչը նստել է մեքենան:

Դա տեսնելով՝ վարորդը փորձել է խանգարել նրան, սակայն հանցագործը արագություն է հավաքել և տեղից շարժվել՝ մեքենայի տակ գցելով տիրոջը: Նա մեքենայով փախուստի է դիմել դեպքի վայրից:

Ոստիկանությունը որոնում է առևանգողին: Տուժածի վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: