Ֆրանսուհի պատգամավորն ընտրողների համար վճարովի էքսկուրսիաներ է կազմակերպել խորհրդարանում  

01:43 • 09.09.17

 

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պասկալ Ֆոնտենե Պերսոն, որն ամռանն ընտրվել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունից, իր ընտրողներին էքսկուրսիա է առաջարկում խորհրդարանում 119 եվրոյով:

Ինչպես հաղորդում է The Times-ը, ֆրանսուհի պատգամավորն էքսկուրսիաները վաճառում է զբոսաշրջային գործակալության կայքում, որը նա է հիմնել ամուսնու հետ միասին:

Ազգային ժողովի խոսնակ Ֆրանսուա դյու Ռյուն հայտարարել է, որ հրահանգել է ներքին հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե արդյոք պատգամավորը խախտել է խորհրդարանական օրենքները:  

Բուրբոնյան պալատում, որտեղ անցկացվում են Ազգային ժողովի նիստերը, սովորաբար, էքսկուրսիաներ նախատեսված չեն: