«Իրմա» ծովամրրիկը կրկին ստացել է վտանգի 5-րդ մակարդակը. ԱՄՆ-ն հայտարարել է երկրի պատմության մեջ խոշորագույն տարհանման մասին (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների ափերին է մոտենում դիտարկումների ընթացքում երբևէ Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենաուժեղ ծովամրրիկը՝ «Իրմա»-ն, ինչի պատճառով երկրում հայտարարվել է պատմության մեջ խոշորագույն տարհանումը:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, տարհանման է ենթակա ավելի քան 5.6 մլն մարդ: Նրանք պետք է տարհանվեն Ֆլորիդա նահանգից, որին, ըստ օդերևութաբանների, «Իրմա»-ն կհասնի արդեն կիրակի օրը: Այն կուղեկցվի սաստիկ քամիներով ու տեղատարափ անձրևներով:
Հայտնի է, որ ծովամրրիկը կրկին ուժգնացել է ու 4-րդ մակարդակից հասել բարձրագույն 5-րդին:
Նահանգապետ Ռիք Սքոթը բնակիչներին հորդորել է ենթարկվել իշխանությունների հրամանին, քանի որ հակառակ դեպքում ծովամրրիկի հետևանքներն աղետալի կլինեն: Մասնագետները կոչ են արել Ֆլորիդայի բնակիչներին փոթորկի ժամանակ դուրս չգալ տնից, քանի որ դա կարող է մահացու վտանգավոր լինել:
Հայտնի է, որ բնական տարերքն արդեն հասցրել է անցնել մի շարք զբոսաշրջային Կարիբյան կղզիներով ու գրեթե ամբողջությամբ ավերել դրանք:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք «Իրմա»-ի թողած ավերածություններն ու տարհանման ենթակա բնակիչների նախապատրաստությունը.
Բրիտանական Վիրջինյան կղզիներ

Սենտ Մարտին կղզի





Պուերտո Ռիկո

Դոմինիկյան Հանրապետություն

ԱՄՆ











