Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը ծովամրրիկներն անվանել է «Թրամփի դեմ մայր բնության զայրույթը»
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը ԱՄՆ-ում վերջերս մոլեգնող կործանիչ փոթորիկներն անվանել է «բնության արձագանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ», գրում է Ինտերֆաքս լրատվական գործակալությունը։
Օսկարակիր դերասանուհին պատասխանելով Միացյալ նահանգներում տեղի ունեցող ավերածությունների մասին հարցին՝ հայտարարել է, որ դժվար է «մայր բնության զայրույթը» չնկատելը, ինչը խիստ բացասական արձագանք է ստացել սոցցացներում։
Թրամփն ավելի վաղ «բացարձակ պատմական» էր անվանել «Իրմա» փոթորկի կործանարարությունը, որի հետևանքով վերջին տվյալներով 22 հոգի է զոհվել Կարիբյան ավազանում:










