«Մանչեսթեր Արենա» համալիրն ահաբեկչությունից հետո վերաբացվել է բարեգործական համերգով
«Մանչեսթեր արենա» մարզահամերգային համալիրը, որտեղ մայիսին ամերիկացի կատարող Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 22 մարդ էր զոհվել, կրկին բաց է այցելուների համար:
Վերաբացման և առաջիկա համերգի մասին լուրը հրապարակվել է համալիրի թվիթերյան էջում՝ «Դռները բաց են, վայելեք շոուն» գրությամբ:
Սեպտեմբերի 9-ի երեկոյան այնտեղ երաժշտական խմբերի մասնակցությամբ բարեգործական համերգ է ընթանում՝ «Մենք Մանչեսթեր ենք» խորագրով:
Առաջին համերգը վերաբացումից հետո անցկացվում է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո: Ակնկալվում է, որ 14 000 այցելուի շարքում են լինելու նաև մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատներն ու տուժածները:










