Այս անգամ էլ Անգելա Մերկելի ավտոմեքենան է լոլիկներով հարձակման ենթարկվել

03:12 • 09.09.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հակառակորդները լոլիկներով հարձակվել են նրա մեքենայի ուղղությամբ, որով քաղաքական գործիչը մոտեցել է նախընտրական հերթական քարոզարշավի անցկացման վայրին, գրում է Euronews կայքը:

«Այլընտրանք Գերմանիայի համար» և Գերմանիայի Ազգային-դեմոկրատական կուսակցության հարյուրավոր կողմնակիցներ կանցլերին դիմավորել են սուլոցներով և վիրավորանքներով:


Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաև սեպտեմբերի 5-ին Հայդելբերգում, որտեղ բեմին կանգնած Մերկելի ուղղությամբ երկու լոլիկ էր նետվել։ Դրանցից մեկը դիպչել էր Մերկելի ձախ ազդրին, ինչին ի պատասխան կանցլերը միայն ժպտացել էր: