Մինչ փրկարարները դուրս են բերում երկրաշարժից հետո փլատակների տակ մնացածներին, «Կատիա» փոթորիկն է մոտենում Մեքսիկային

23:34 • 09.09.17

Հարյուրավոր մեքսիկացիներ, մնալով առանց օթևանի, հայտնվել են փողոցում, իսկ փրկարարներն ամեն ինչ անում են երկրաշարժիչ հետո փլատակների տակ մնացած մարդկանց դուրս բերելու համար:

Այս մասին գրում է Agence France Presse-ը՝ հայտնելով, որ այսօր Մեքսիկայի հարավային շրջաններում տեղի ունեցած 8.1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 61-ի: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ երկրի ափերին է մոտեցել «Կատիա» ծովամրրիկը՝ 2 մարդու մահվան պատճառ դառնալով:

Երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտնել է, որ մեծ թվով զոհեր են գրանցվել Օաքսակա, Չիապաս և Տաբասկո նահանգներում: Մեծ է նաև ավերածությունների մակարդակը: