Մեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի (լուսանկարներ, տեսանյութեր)
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն եռօրյա սուգ է հայտարարել ի հիշատակ երեկ տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի:
Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին Նյետոն հայտարարել է բնական տարերքից ամենաշատը տուժած Խուչիտան բնակավայր այցից հետո:
«Այսօր, վաղն ու հաջորդ օրը համազգային սգի օրեր կլինեն՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի»,-հայտարարել է Նյետոն՝ մանրամասնելով, որ վերջին տվյալների համաձայն` զոհվել է 61 մարդ:
Նախագահի խոսքով՝ 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով վնասվել է 1.142 դպրոց, խափանվել է ջրա- և էներգամատակարարումը:
Աղբյուրը նշում է, որ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 450 հետցնցում՝ մինչև 6.1 մագնիտուդ ուժգնությամբ: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած երկրաշարժից հետո Մեքսիկայի ափերի մոտ 3 մ բարձրությամբ ցունամիի ալիքներ են ֆիքսվել:
Ստորև ներկայացնում ենք The Daily Mail-ի ֆոտոշարքը երկրաշարժի առաջացրած ավերածությունների վերաբերյալ.


















