Fox News հեռուստաալիքն աշխատանքի չի վերցնելու Թրամփի նախկին մամուլի քարտուղարին

05:49 • 09.09.17

Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Շոն Սփայսերը Fox News հեռուստաալիքի հետ պայմանագիր չի կնքել, գրում է The Hill-ը:

Հրապարակումը գրում է, որ «Սպիտակ տան նախկին ներկայացուցչի անձի հանդեպ հետաքրքրության պակասը խախտում է այն միտումը, որ Սպիտակ տան բոլոր պաշտոնյաները, ովքեր աշխատանքից ազատվել են, հետագայում պաշտոններ են զբաղեցրել կաբելային հեռուստաալիքներից որևէ մեկում»:


Ռոբերտ Գիբսը, Ջեյ Քարնին և Ջոշ Էրնեստը՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի երեք մամլո ծառայողները, Սպիտակ տնից հեռանալուց հետո աշխատանքի են ընդունվել խոշոր հեռուստաալիքներում: Գիբսն ու Էրնեստը միացել են MSNBC-ի թիմին, իսկ Քարնին CNN-ի հետ է պայմանագիր կնքել: Իսկ ԱՄՆ մեկ այլ նախագահ Ջորջ Բ. Բուշի օրոք աշխատած Դանա Պերինոն աշխատանքի էր հրավիրվել հենց Fox News-ի կողմից: