Թուրքիայի խորհրդարանի մոտակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել

14:34 • 09.09.17

Թուրքիայի խորհրդարանի շենքի մոտ գտնվող ակումբներից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել, գրում են թուրքական ԶԼՄ-ները:


Հաղորդվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել ակումբի երկու այցելուների միջև, և կրակողները թաքնվել են դեպքի վայրից:


Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, այժմ իրականացվում է փոխհրաձգություն կազմակերպած անձանց ձերբակալության ուղղությամբ աշխատանք:


Փոխհրաձգության հետևանքով ոչ ոք չի տուժել:


Այլ մանրամասներ չեն հաղորդվում: