«Իրմա» ծովամրրիկը կործանարար հետևանքներ կունենա. ԱՄՆ ԱԻՆ
ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ «Իրմա» անունը ստացած փոթորիկը կործանարար հետևանքներ կունենա Միացյալ Նահանգների մի ողջ տարածաշրջանի համար և այդ պատճառով մասսայական նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, գրում է USA Today-ը:
Ինչպես հայտնում է երկրի Արտակարգ դրությունների կառավարման դաշնային գործակալությունը, «Իրման» կմոլեգնի Ֆլորիդայում շաբաթ գիշերը, որտեղ արդեն իսկ տեղի ունեցել պատմության մեջ ամենախոշոր տարհանումը:
Կանացի անուն ստացած այս ծովամրրիկը դասվում է 5-րդ՝ ամենավտանգավոր փոթորիկների դասին։ Փոթորիկն արդեն իսկ ավերիչ հետևանքներ է ունեցել Կարիբյան մի շարք կղզիների համար։










