Լարված իրավիճակ «Վերնիսաժում». առևտրականներին արգելում են առևտուր անել

11:47 • 09.09.17

Այսօր առավոտյան լարված իրավիճակ է ստեղծվել «Վերնիսաժում»։  Ոստիկանության աշխատակիցները «Վերնիսաժի» հարևանությամբ առևտրով զբաղվող մոտ 100 առևտրականի արգելել են սկսել իրենց գործը։

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի և «Վերնիսաժի»  տնօրինության որոշմամբ՝ ձեռագործ և ապակե իրերի առևտրով զբաղվողների սեղանիկները հավաքվել էին, իսկ առևտրականների առաջ արգելք էր դրվել:

Ոստիկանությունից պարզաբանեցին, որ իրենք իրենց գործն են արել՝պահպանել են հասարակական կարգը։

Shamshyan.com-ի տվյալներով՝ առևտրականներն ասել են, որ արդեն 20 տարի է իրենք այստեղ շաբաթ և կիրակի օրերին աշխատում են, դրանով վաստակում են իրենց օրվա հացը: Նրանց խոսքով՝ իրենց նախօրոք չեն զգուշացրել ու առաջարկություններ չեն արվել՝ այլ տեղեր տեղափոխվելու: