Յուգրայում ուղևորատար գնացքի ու բեռնատար մեքենայի բախման հետևանքով տուժել է 13 մարդ (տեսանյութ)
ՌԴ Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենայի, ինչի հետևանքով կա 13 տուժած, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
YouTube տեսածառայությունում հայտնվել է տեսանյութ, որը ցուցադրում է վթարի հետևանքները։ Տեսանյութն արվել է վթարված գնացքի վագոններից մեկում։
Գնացքն իրականացնում էր Ադլեր-Նիժնեվարտովսկ երթուղին, քաղաք հասնելուն մնացել էր 15 րոպե։
Շրջանի առողջապահության վարչությունից հայտնել են, որ տուժածներից երկուսը երեխա են, վիրավորներից ոմանց վիճակը ծանր է։










