Բրիտանացիները ցույց են կազմակերպել Բրեքզիթի դեմ

04:06 • 10.09.17

Շաբաթ օրը Լոնդոնում բազմաթիվ մարդիկ են մասնակցել Համայնքների պալատում սեպտեմբերի 11-ին նախատեսված քվեարկությանը նվիրված բողոքի ակցիային, գրում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը: Պատգամավորները կքննարկեն ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին օրինագիծը:


«Ժողովրդական երթը հաջակցություն Եվրոպական միության» երթերից մեկն է ցույցերի շարքում, որոնք «դժգոհության աշուն» ընդհանուր անունն են ստացել:


Երթի հավաքվածների ձեռքում եղել են պաստառներ «Ես սիրում եմ ԵՄ-ն», «Brexit-ը թունավոր է» և այլ տարբեր գրառումներով: