Ամերիկացի և ռուս դիվանագետները հանդիպում կանցկացնեն Հելսինկիում

05:09 • 10.09.17

Հելսինկիում կկայանա ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի տեղակալ Թոմաս Շենոնի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հանդիպումը: Պետքարտուղարության մամուլի խոսնակը հաղորդել է, որ կողմերը քննարկելու են երկկողմ մտահոգության ընդհանուր խնդիրներն ու համագործակցությունը:

 

Սեպտեմբերի 10-12-ին տեղի ունենալիք հանդիպման շրջանակում Շենոնը կհանդիպի նաև Ֆինլանդիայի ղեկավարության, այդ թվում՝ երկրի նախագահ Սաուլի Նինիստոյի հետ: