ԱՄՆ փոխնախագահը խոստացել է ահաբեկչությունը ջնջել երկրի երեսից

23:52 • 11.09.17

ԱՄՆ-ն մտադիր է շարունակել պայքարն ահաբեկչության դեմ: Ինչպես հաղորդում է Russia Today-ը, այս մասին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը:

«Մենք մեծ հաջողությունների ենք հասել, մեր վճռականությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, և ես խոստանում եմ, որ միասին մենք կպայքարենք ահաբեկչության սպառնալիքը երկրի երեսից վերացնելու համար», - ասել է փոխնախագահը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են զոհերի ոգեկոչման արարողությանն ու լռության րոպե անցկացել Սպիտակ տան այգում: