Թրամփի թիմակիցները Գերագույն դատարանին խնդրել են չեղարկել միգրացիոն հրամանագրի շուրջ սահմանափակումները

02:07 • 12.09.17

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կոչ է արել երկրի Գերագույն դատարանին արգելափակել վերաքննիչ դատարանի որոշումը, որը սահմանափակում է ԱՄՆ ներգաղթյալների մեծ մասի մուտքը ժամանակավորապես կասեցնելու շուրջ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Ինչպես գրում է USA Today-ը, նախարարությունը չի պնդում, որ անմիջապես արգելափակվի որոշման այն հատվածը, ըստ որի ԱՄՆ-ում օրինական ապրող միգրանտների ընտանիքի անդամների վրա չի տարածվում նախագահ Թրամփի միգրացիոն հրամանագիրը, որն արգելում է մահմեդական բնակչությամբ 6 պետությունների բնակիչների մուտքը ԱՄՆ։