Հայաստանը դիվանագիտական կապեր է հաստատել Պալաուի հետ
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Պալաուի արտգործնախարար Ֆաուստինա Ռեհուհեր-Մարուգին` Պալաուի նախագահ Թոմաս Ռեմենգեսաուի ներկայությամբ ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։










