Գեղարքունիքում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը վիճաբանության և դրան հաջորդած դանակահարության մասին հաղորդում ստացել է:
««Սուրբ Վարդան» կոչվող տարածքում քաղաքացիների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է դանակահարությունը: Մեկ քաղաքացի կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն»,-ասաց Էդգար Ջանոյանը:
ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետը հայտնեց, որ դանակահարվածն Ակունք գյուղի բնակիչ է: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:










