Կալիֆորնիայում հեռուստաեթերն ընդհատել է աշխարհի վերջի մասին հայտարարությունը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օրինջ շրջանի բնակիչները դարձել են հեռուստատեսությամբ աշխարհի վերջի մասին հայտարարության ականատեսներ: Այս մասին հայտնում է The Orange Country Register տեղական պորտալը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին:
Ականատես Սթեյսի Լաֆլամը պատմել է, որ երեկոյան էկրանին հանկարծ հայտնվել է «Արտակարգ ահազանգ» գրությունը, այնուհետև տղամարդու ձայն է եթեր մտել:
«Հասկացեք՝ շատ դաժան ժամանակներ կգան», - ասել է ձայնն էկրանից:
Լաֆլամի խոսքով՝ հեռարձակումը հիշեցրել է ռադիոհաղորդում և հնչել «համարյա Հիտլերի պես»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հաղորդագրությունը ներթափանցել է մի քանի մալուխային օպերատորի եթեր: Ներկայացուցիչները բացատրել են, որ ձայնը հավանաբար իրոք նախատեսված է եղել որևէ ռադիոհաղորդման համար, սակայն անսարքությունների պատճառով հայտնվել է հեռուստատեսությունում:
Օպերատորներն ուսումնասիրում են միջադեպը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










