Բռնաբարության համար Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվող 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Կոտայքում

12:46 • 22.09.17

 

Սեպտեմբերի 20-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իրենց բակից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Աբրահամ Հ.-ն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարականության հետ կապերի վարչությունից, երիտասարդը 2016թ. հոկտեմբերի 26-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդար քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (բռնաբարությունը) 1-ին մասի մեղադրանքով: