Բարզանին մերժել է Մակրոնին ու հայտարարել, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցով հանրաքվեն կկայանա
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին պատասխանել է Ֆրանսիայի նախագահի՝ անկախության հարցով հանրաքվեն հետաձգելու կոչին ու հայտարարել, որ հանրաքվեն, անկախ ամեն ինչից, կկայանա:
Ինչպես գրում է քրդական Rudaw կայքը, Էմանուել Մակրոնին մերժած Բարզանին հեռախոսազրույցի ընթացքում նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին՝ Իրաքում հակաահաբեկչական պայքարի շրջանակում իրաքցի քրդերին հաճախ ցուցաբերած աջակցության համար և շեշտել, որ հանրաքվեն չի հետաձգվի։ Նա հայտնել է, որ Էրբիլը միշտ բաց կպահի դեպի բանակցություններ տանող դռները և հանրաքվեից հետո էլ բանակցությունների սեղանի շուրջ է նստելու Բաղդադի հետ:
Հայտնի է, որ Բարզանիին զանգահարած Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան կշարունակի հանդես գալ հօգուտ Իրաքի տարածքային ամբողջականության և իրաքյան սահմանադրության պահպանման:










